Կարևոր իրադարձություններ

«Խնդիրը խորոված անելը չի»

22 Մայիս, 2017 17:22
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Խնդիրը խորոված անելը չի»

Խնդիրը խորոված անելը չի. կարողացել են ընդունված նորմից, պահվածքից դուրս քայլ կատարել, լավ են արել՝ առանց նման գժությունների չի կարող կյանքում լինել փոփոխություն...

Բայց երբ տոնածառի դեմ այդպես ջանադրաբար պայքարում են, ավելին, ապօրինի քրեական հետապնդում են սկսում, մարդուն ազատազրկում են, այ արդեն գործ ունենք ընտրովի արդարադատության փաստի հետ:

Բայց միանշանակ համոզված եղեք, եթե քաղաքական նպատակով "Խորովածն ընդդեմ" Սերժ Սարգսյանի ակցիա կազմակերպվի, ասենք որևէ հանրային վայրում, ապա հաստատ վարչական պատասխանատվության էլ կենթարկեն, նաև սադրանքներ էլ կկազմակերպեն՝ քրեական հետապնդման համար հիմքեր ստեղծելու նպատակով:

Սա է ողջ տարրական ճշմարտությունը....

Ամեն ինչ, նույնիսկ ընտրությունը չի կարելի քաղաքականացնել, իսկ քաղաքականացնել համարվում է, եթե քննադատում ես Սերժ Սարգսյանին ու իր իշանությանը՝ թեկուզ խորոված անելու միջոցով...

 

Լրահոս

Դիտել ավելին