«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Չորեքշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրելու՝ քննարկելու ԱԺ նախագահների, փոխնախագահների, հանձնԱԺողովների Նախագահների ու այլ ղեկավար պոստերի թեկնածությունների հարցը: ԳՄ-ից հետո ՀՀԿ-ն, հավանաբար, նաև խորհրդի նիստ է հրավիրելու իր կուսակցական ակտիվին տեղեկացնելու, թե ինչ որոշումներ են ընդունել կամ ում են նշանակելու վերը նշված պաշտոններին: Խորհրդարանի բոլոր պաշտոններից ամենակարևորն ու ամե-նաինտրիգայինն, իհարկե, ԱԺ նախագահի պաշտոնն է, այդ պատճառով էլ հնարավոր թեկնածուների հարցը չի իջնում քաղաքական դաշտի, մամուլի և հասարակության քննարկումների առաջին սանդղակից:
Իսկ ԱԺ թեկնածուների չորս անուններ են շրջանառվում, ու դեռևս անհնար է հասկանալ, թե նրանցից ով է այդ պաշտոնի իրական հավակնորդը: Բացառված չէ նույնիսկ, որ այդ մասին չգիտի անգամ ԱԺ ապագա նախագահն ինքը, և նա դա իմանալու է հենց ԳՄ Նիստի ժամանակ' վերջին օրը: Իսկ այս պահի դրությամբ այդ պաշտոնի համար շրջանառվում է չորս' պատգամավոր Կարեն Կարապետյանի, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի անունները: Որքանով են այս թեկնածուները նպատակահարմար ԱԺ նախագահի պաշտոնին, և իրենց ո՞ր արժանիքների համար կարող է նրանցից յուրաքանչյուրն առաջադրվել այդ պաշտոնին: Սկսենք վերջից:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։