Կարևոր իրադարձություններ

Ապահովագրություն երևի չվերադառնամ, բայց ունեմ նախագծեր, որոնցով կզբաղվեմ․ Լևոն Ալթունյան (տեսանյութ)

16 Մայիս, 2017 13:48
Ապահովագրություն երևի չվերադառնամ, բայց ունեմ նախագծեր, որոնցով կզբաղվեմ․ Լևոն Ալթունյան (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին ամիսների ընթացքում մի քանի նախագիծ է իրականացրել, որոնք նպատակ ունեն Հայաստանում զարգացնել առողջապահության ոլորտը  ու երկարացնել ակտիվ կյանքի տևողությունը: Այս մասին այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«Այդ ծրագրերը նախատեսում են կառուցվածքային բարեփոխումներ, երբ մենք սկսում ենք որոշ գործընթացներ, համաձայն որոնց՝ որոշ բուժհաստատություններ կմիավորվեն:  Նախատեսվում է որոշ բուժհաստատությունների միացում զինվորական հոսպիտալների հետ, ինչը կբարելավի մարզերում բուժման և առողջապահության որակը: Կվերազինվեն որոշ հիվանդանոցներ, որոշ հիվանդանոցներ և բուժհաստատություններ ուղղակի կվերանան, դրանց փոխարեն կվերապատրաստենք մեր բուժաշխատողներին և Հայաստանում կզարգացնենք պոլիատիվ բուժօգնությունն ու ինտերնատները մեծահասակների համար»,-ասաց նախարարը:

Առավել մանրամասն` տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին