Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում «Գահերի խաղը» հեռուստասերիալի լեզուների մասին համալսարանական դասընթաց կսկսվի

28 Ապրիլ, 2017 00:00
ԱՄՆ-ում «Գահերի խաղը» հեռուստասերիալի լեզուների մասին համալսարանական դասընթաց կսկսվի

Ամերիկյան Բերկլիի կալիֆոռնիական համալսարանը բացել է ամառային ծրագիր «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուների համար, հայտնում է «Mashable»-ն:

Դասընթացը կոչվում է «Գահերի խաղի» լեզվաբանությունը և լեզուներ ստեղծելու արվեստը»: 40 ուսանողի համար նախատեսված դասընթացը կտևի 6 շաբաթ;

Ուսանողներին կառաջարկեն սովորել «Գահերի խաղը» սերիալում հորինված լեզուն`դոթրակերեն բառբառը: Որպես դասախոս հանդես կգա Դեւիդ Ջ. Փիթերսոնը` սերիալի լեզուների հեղինակը:

 

Լրահոս

Դիտել ավելին