Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիան և Վենեսուելան կոչ են անում երկարաձգել նավթի արդյունահանման կրճատման համաձայնագիրը

27 Ապրիլ, 2017 23:14
Սաուդյան Արաբիան և Վենեսուելան կոչ են անում երկարաձգել նավթի արդյունահանման կրճատման համաձայնագիրը

Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան և Վենեսուելան բանակցություններ են վարում Վիեննայի համաձայնագրի երկրների հետ դրա հնարավոր երկարաձգման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Ինչպես արդեն հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիհը, համաձայնության գալու մշտական  ընթացակարգը շարունակվում է: Նա ներկայում առաջատար դիրք է զբաղեցնում համաձայնություն ձեռք բերելուն ուղղված ջանքերում, ինչը ժամանակ է պահանջում», - ասել է Բարկինդոն:

Վերջինս հավելել է, որ Վենեսուելայի նավթի նախարար Նելսոն Մարտինեսը ներկա պահին շրջագայություն է իրականացնում  համաձայնագրի մասնակից երկրներում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը ակնկալում է նավթի շուկայում հավասարակշռության հասնել 2017-ի վերջին:

 

Լրահոս

Դիտել ավելին