Կարևոր իրադարձություններ

Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 100 ընտանիքի բնակարանային խնդիրը

27 Ապրիլ, 2017 15:45
Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 100 ընտանիքի բնակարանային խնդիրը

Գործադիրը հաստատել է ՀՀ 2017թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 2008-2016թթ. ընթացքում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից լուծվել է 4728 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ մոտ 64 մլրդ ՀՀ դրամի հաշվին: Դեռևս լուծում է պահանջում ծրագրի շահառու 653 ընտանիքի բնակարանային խնդիրը: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ 2017թ. պետբյուջեով նախատեսված 560.0 մլն ՀՀ դրամ միջոցներով լուծել ծրագրի շահառու ճանաչված մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր: 
Ջերմուկ համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման, փողոցների ջրահեռացման ցանցի վերականգման և ասֆալտապատման, բակերի բարեկարգման, խաղահրապարակների կառուցման ու վերակառուցման, ինչպես նաև համայնքի զբոսայգու բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին:

 

Լրահոս

Դիտել ավելին