Կարևոր իրադարձություններ

Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

27 Ապրիլ, 2017 14:49
Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

Հարգելի համաքաղաքացիներ, 

ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 27-ին ժամը 22-00-ից մինչև ապրիլի 28-ի 07:00-ն, ինչպես նաև ապրիլի 28–ի ժամը 22:00–ից մինչև ապրիլի 29-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 


Երևանի քաղաքապետարան

 

Լրահոս

Դիտել ավելին