Կարևոր իրադարձություններ

«Հեշտ է քննադատել մարդկանց, որոնք տարիներով աշխատանք են կատարել». Հ. Մուսայելյան

27 Ապրիլ, 2017 11:54
«Հեշտ է քննադատել մարդկանց, որոնք տարիներով աշխատանք են կատարել». Հ. Մուսայելյան

Iravunk.com-ը գրում է.

Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի արդեն հինգերորդ օրն է, եւ երեք քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը, շարունակում են երեւանցիներին ներկայացնել իրենց ծրագրերն ու մոտեցումները` կապված Երեւանի ապագայի հետ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, գործող Երեւանի ավագանու անդամ ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ հետ:

«ՈՐԵՎԷ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔ ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

–Ինչպե՞ս կգնահատեք նախընտրական քարոզարշավի ընթացքն այս փուլում:

– Բավական հանգիստ, դրական մթնոլորտում է ընթանում քարոզարշավը: Մեր թիմը, քարոզարշավի հետ կապված, որդեգրել է այնպիսի մոտեցում, որ անմիջական զրույցներ պետք է լինեն մեր քաղաքացիների հետ: Որեւէ պիտակավորում, որեւէ վիրավորական խոսք մեր ընդդիմախոսների վերաբերյալ չի լինելու: Հասկանալի է`  կան մարդիկ, որոնք չեն ցանկանա հանգիստ անցնի քարոզարշավը, բայց, միեւնույնն է, փորձելու ենք անել առավելագույնը, որպեսզի ընտրարշավի ժամանակահատվածը հանգիստ անցնի, եւ մարդիկ հնարավորություն ունենան կողմնորոշվելու եւ իրենց գնահատականները տալու տարբեր թիմերի մոտեցումների ու ծրագրերի վերաբերյալ:

– Սակայն մրցակից թիմերը հենց քարոզարշավի մեկնարկին սկսեցին առավել շատ քաղաքական հայտարարություններ հնչեցնել եւ քննադատել իշխանություններին, քան ներկայացնել իրենց ծրագրերը: 

– Կարծում եմ` երեւանցին պետք է ոչ թե ընտրություն անի` սեւեռվելով քաղաքական հայտարարություններ անող տարբեր ուժերի հռետորական ձիրքի վրա, այլ ընտրի արդյունավետ աշխատանք ապահովող կամ որոշակի վստահություն ներշնչող քաղաքային տնտեսության մասնագետներին, որոնք ժամանակին աշխատել են եւ այսօր էլ շարունակում են աշխատել: Քաղաքական հայտարարություններ արվում են, որովհետեւ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին, որոնք փորձ չունեն քաղաքային տնտեսության կառավարման: Բնական է, մեր թիմը հիմա հաշվետու է երեւանցիների առաջ` իր կատարած աշխատանքի համար, իսկ մեր ընդդիմադիրները պետք է խոսեն չարած աշխատանքների մասին: Իհարկե, քննադատել միշտ էլ կարելի է: Ավելին՝ հեշտ է քննադատել մարդկանց, որոնք տարիներով աշխատանք են կատարել, մանավանդ քաղաքային տնտեսության ոլորտում, որովհետեւ անընդհատ կարող ես թերություններ տեսնել: Հերիք է փողոց դուրս գաս եւ անհնարին է, որ չտեսնես քաղաքի թերություններն ու առավելությունները եւ սա բնորոշ է բոլոր քաղաքներին: Ի դեպ, ասեմ, որ շատ հարցերում մենք մրցակցային լուրջ առավելություններ ունենք անգամ եվրոպական, ամերիկյան քաղաքների հետ համեմատության մեջ:

Շարունակությունը` այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին