Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց իրականացված գործողությունների մասին Shabat.am-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Ըստ Սաքունցի ապրիլյան ռազմական գործողություններից մեկ տարի անց իրականացված քայլերը ցույց են տալիս, որ այդ պատերազմից դասեր չենք քաղել:
«Դասեր քաղելու դեպքում ազգ-բանակ կոնցեպցիան չէր առաջարկվի և կունենայինք պատասխանատվության ենթարկված անձիք, որոնց ապօրինի գործունեության և հանցավոր անգործության հետևանքով ունեցել ենք մարդկային զոհեր: Գոնե մեկ հոգի պատասխանատվության չենթարկվեց ապրիլյան պատերազմի այսքան խնդիրների հետ կապված»,- ասում է իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցի հետ զրուցեցինք նաև առաջնագծում սոցիալապես անապահով ընտանիքների զավակաների ծառայության, նորակոչիկներին երեք տարի ծառայելու դիմաց 5 մլն դրամ առաջարկելու նախաձեռնության և այլ հարցերի շուրջ:
Մանրամասները՝ տեսանյութում