Կարևոր իրադարձություններ

Տատիկի դաստիարակությունը: Ինչպե՞ս սեփական թոռների համար ծնող չդառնալ

23 Ապրիլ, 2017 18:50
Տատիկի դաստիարակությունը: Ինչպե՞ս սեփական թոռների համար ծնող չդառնալ

Հաճախ երեխաները ժամանակի մեծ մասն անց են կացնում տատիկի և պապիկի հետ: 
Երբեմն դրամատիկ հանգամանքների բերումով ծնողները չեն կարող երեխայի կողքին գտնվել: Սակայն այժմ մենք կխոսենք ոչ թե նման իրավիճակների մասին, այլ այն, երբ երիտասարդ մայրն ու հայրը ծնողներին խնդրում են իրենց օգնել երեխային պահելու հարցում, և թե ինչպես իշխանասեր տատիկները վախենալով, որ անփորձ ծնողները չեն կարող հոգալ երեխայի մասին՝ նրանց մի կողմ են «հրում»:
Նման դեպքերում երեխան տատիկին և պապիկին ընկալում է որպես գլխավոր մեծահասակ, իսկ նրանք էլ իրենց հերթին փոքրիկին ուշադրության կենտրոնում են պահում և չեն ուզում բաց թողնել:
Ծնողների համար ևս դժվար է, քանի որ նրանք չեն տեսնում, թե ինչպես է երեխան մեծանում և դադարում են զգալ և հասկանալ նրանց պահանջները:

Պարզապես պետք է հասկանալ, թե նման իրավիճակում ինչ կարող է տեղի ունենալ և փորձել այն շրջանցել:

Ձեր սեփական կյանքը

Երեխաներ և թոռներ.  դա իհարկե հիանալի է: Բայց շատ կարևոր է, որ ձեր կյանքում իրենց  ուրույն տեղն ունենան նաև այլ արժեքները, սեփական ծրագրերը, ձգտումներն ու շահերը: Դուք ձեր օրինակով երեխաների և  թոռնիկներին ցույց տվեք, ինչպես կարելի է յուրաքանչյուր օրն ապրել հարուստ և հետաքրքիր կյանքով և սիրել քո սեփական կյանքը: Դա նրանք առաջին հերթին ձեզանից են սովորելու:

Ինչ պետք է հիշել

1. Երեխան մայր և հայր ունի, և հենց նրանք են մշակում երեխայի դաստիրակչական ռազմավարությունը, որին պետք է բոլորը հետևեն: Այո, ծնողները կարող են լինել անփորձ և շատ բան չիմանան, բայց ոչ ոք չի ծնվում երեխա մեծացնելու գիտելիքներով: Դա սովորում են սխալների և փորձի միջոցով: Տատիկներն ու պապիկները իրենց երեխաներին պետք է հնարավորություն տան դառնալու հասուն ու բանիմաց ծնողներ: Սատարեք նրանց, հուշեք, բայց մոր և հոր դերը մի վերցրեք ձեր վրա, և թողեք, որ նրանց մեջ ծնողական ինտուիցիա արթնանա:

2. Քանի դեռ ծնողները երեխայի կողքին չեն, տատն ու պապը երեխայի համար ամենակարևոր մեծահասակներն են, ովքեր հոգ են տանում, պաշտպանում և բավարարում իրենց կենսական կարիքները. սեր, աջակցություն, հավանություն: Սակայն, երբ մայրիկն ու հայրիկը վերադառնում են, ապա ուժերի հավասարակշռությունը փոխվում է և այժմ երեխայի համար ամենահարազատը դառնում են ծնողները: Փորձեք առանց զղջման անցնել երկրորդ պլան: Ծնողների մոտ նա չարաճճի է և իրեն վա՞տ է պահում: Ոչինչ, նրանք միմյանց կհասկանան: Հավատացեք, նրանք դա  կարող են:

3. Տատիկներն ու պապիկները երեխայի կյանքում  իրենց կարևոր և արժեքավոր դերն ունեն: Նրանց միջոցով է երեխաներին փոխանցվում ընտանեկան ավանդույթները և կապ պահպանվում սերունդների միջև: Թոռնիկներին անպայման պատմեք ձեր մանկության, ձեր մանկական խաղերի,  ընկերների  ձեր երազանքների մասին, ցույց տվեք ձեր լուսանկարները: 
Բացահայտեք համեղ տորթերի գաղտնիքը և սովորեցրեք պարսատիկով կրակել: Դա այն է, ինչ նրանք հետագայում իրենց սեփական թոռների հետ շփվելիս կհիշեն: 

 

Լրահոս

Դիտել ավելին