Կարևոր իրադարձություններ

Լնդերի արնահոսության հիմնական պատճառները

23 Ապրիլ, 2017 10:30
Լնդերի արնահոսության հիմնական պատճառները

Լնդերի արյունահեսությունը շատ տարածված ախտանշան է, և այն կարելի էր անտեսել, եթե չլիներ ատամնաբույժների նախազգուշացումն այն մասին, որ արյան առաջին հետքերը նկատելուց մի քանի տարի անց արդեն սկսվում են քայքայվել ոսկրային հյուսվածքները: Այս խանգարումը կարող է հանգեցնել ատամների կորստի:

Սակայն բժիշկները պարզել են, որ լնդերի արյունահոսությունն ունի իր պատճառները և յուրաքանչյուրը կարող է նախապես կանխել լուրջ խնդիրները:

Լնդերի արյունահոսության ամենատարածված պատճառներն են.

 1.      Կոպիտ ատամի խոզանակն ու ատամնափորիչը. հաճախ լնդերի արյունահոսության պատճառ են հանդիսանում հենց կոպիտ ատամի խոզանակները, ուստի խնդրի լուծումը շատ պարզ է: Պետք է ավելի ուշադիր լինել բորանի խոռոչի հիգիենայի պարագաներ ընտրելիս: Նույնը կարելի է ասել նաև ատամնափորիչների և ատամի թելերի օգտագործման դեպքում: Հաճախ անփոյթ օգտագործման հետևանքով դրանք վնասում են լնդերը, ինչն էլ դառնում է արյունահոսության պատճառ: Բժիշկները վստահ են, որ մեկ անգամ նկատված արյունահոսությունը բացարձակապես վտանգավոր չէ, սակայն եթե խնդիրը կրկնվում է ամեն օր, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ՝ հետագայում բարդություններից խուսափելու համար

2.      Ծխախոտի չարաշահումը. բժիշկները նշում են, որ լնդերի արյունահոսությամբ հիվանդների կեսից ավելին ծխող մարդիկ են, ուստի լնդերի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել այս վատ սովորությունից:

3.      Հորմոնալ խանգարումը կամ հորմոնալ դեղորայքի ընդունումը. զարմանալի է, սակայն լնդերի արյունահոսությունը կարող է պայմանավորված լինել նաև հերմոնալ դեղորայքով (այդ թվում նաև հակաբեղմնավորիչներով) կամ հորմոնալ խանգարումներով:

4.      Անեմիա (սակավարյունություն) և շաքարային դիաբետ. լնդերի արյունահոսությունը կարող է լինել նաև  շաքարային դիաբետի կամ սակավարյունության առաջին ախտանշաններից:

5.      Ատամնաքարերն ու երկարատև ապաքինումը. ատամնաքարերն ու երկարատև ապաքինումը կարող են նպաստել այնպիսի հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են գանգիվիտն ու պարօդոնտիտը և որոնց հիմնական ախտանշանն է լնդերի արյունահոսությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին