Կարևոր իրադարձություններ

Գերմանիան կրկին զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

21 Ապրիլ, 2017 13:40
Գերմանիան կրկին զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Գերմանիան թարմացրել է Թուրքիա այցելող իր քաղաքացիներին ուղղված նախազգուշացումը: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` Գերմանիայի արտգործնախարարությունը իր պաշտոնական կայքում տեղադրված նոր հայտարարությամբ նշել է, որ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո երկրում բողոքի ցույցեր կարող են տեղի ունենալ` խորհուրդ տալով Գերմանիայի քաղաքացիներին հեռու մնալ այդպիսի միջոցառումներից:

«2017 թվականի ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների թեմայով հանրաքվե է անցկացվել: Սպասվում է, որ հանրաքվեի պաշտոնական արդյունքները պետք է հայտարարվեն ապրիլի վերջին: Չի բացառվում բողոքի ցույցերն ու մարդկանց կուտակումները: Թուրքիա այցելողներին խորհուրդ է տրվում հեռու մնալ քաղաքական բնույթի հանրահավաքներից ու մարդկանց մեծ կուտակումներից»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Գերմանիան ավելի վաղ ևս նախազգուշացրել էր Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին, այս անգամ հանրաքվեից առաջ այդ երկրում հնարավոր ներքին լարվածության թեմայով:

 

Լրահոս

Դիտել ավելին