Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է խոսել Սամվել Բաբայանը դատական նիստի ժամանակ. մանրամասնում է փաստաբանը (տեսանյութ)

20 Ապրիլ, 2017 19:00
Ի՞նչ է խոսել Սամվել Բաբայանը դատական նիստի ժամանակ. մանրամասնում է փաստաբանը  (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 20-ին, Վերաքննիչ դատարանում քննվեց Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը:

Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ապրիլի 21-ին, ժամը 10:00-ին: Փաստաբանը հաղորդեց, որ նիստին ներկա է գտնվել նաև Սամվել Բաբայանը, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա հավաստիացրել է, որ լինելով Արցախի ազատամարտիկ և հերոս չի պատրաստվում ոչ մի տեղ փախչել:

Քալաշյանը նշեց, որ այժմ չի տեսնում հիմքեր՝ հայտարարելու համար, թե Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է:

Հիշեցնենք, որ «Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» դաշինքի աջակից, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մեղադրվում է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան «Իգլա» զինատեսակ տեղափոխելու փորձի մեջ:

Ավելի վաղ ՕՐՕ դաշինքի անդմաները Բաբայանի ձերբակալումը կապել էին վերջինիս՝ դաշինքի աջակցելու հետ՝ հայտարարելով, որ նա քաղբանտարկյալ է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին