Կարևոր իրադարձություններ

«Օբաման մեզ խաբեց». Էրդողան

20 Ապրիլ, 2017 16:10
«Օբաման մեզ խաբեց». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արաբական «Al Jazeera» հեռուստաընկերության հետ զրույցում կոշտ մեղադրանք է հնչեցրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հասցեին: 

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի`լրագրողները զրույցի ժամանակ Էրդողանին հարցրել են, թե  արդյոք ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը Թուրքիային խոսք է տվել, որ կփոխի  իր դիրքորոշումը Սիրիայի քրդական ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հարցում: Ի պատասխան դրան, Էրդողանը ասել է.

«Ըստ էության  ահաբեկչական կազմակեպությունների դեմ պայքարի հարցում, ավելի վաղ նրանք ասում էին, որ պետք է փոխհամաձայնեցված աշխատենք: Երկկողմ  հանդիպման ժամանակ (Թրամփի հետ հանդիպումը-խմբ ), օրակարգում կլինեն քրդական ուժերի  վերաբերյալ մանրամասները  և մենք, բնականաբար, իրենց կփոխանցենք մի շարք փաստաթղթեր: Մենք ավելի վաղ համաձայնություն ենք ձեռք բերել PKK-ի հետ հարցում: Օբամայի օրոք էլ Սիրիայի քրդական ուժերի հարցում համաձայնություն ունեինք, սակայն,  ցավոք, Օբաման մեզ խաբեց»: 

 

Լրահոս

Դիտել ավելին