Կարևոր իրադարձություններ

Գյումրու ռուսական ռազմաբազայից դուրս եկած ու անհետացած զինծառայողը հայտնաբերվել է

19 Ապրիլ, 2017 23:02
Գյումրու ռուսական ռազմաբազայից դուրս եկած ու անհետացած զինծառայողը հայտնաբերվել է

Ապրիլի 16-ից կորած ռուսաստանցի պայմանագրային զինծառայողը հայտնաբերվել է Գյումրու Մուշ թաղամասի բնակարաններից մեկում: Այդ մասին galatv.am-ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Դատախազը տեղեկացրեց, որ այժմ նա տեղափոխվում է Ոստիկանության բաժին: Նա նորմալ վիճակում է` առանց մարմնական վնասվածքների: Ավելի ուշ վերջինս բացատրություններ կներկայացնի, թե այս օրերի ընթացքում որտեղ է գտնվել, ինչ է արել ու ինչ պատճառով էր հեռացել տնից:

Հիշեցնենք, որ Tert.am-ը երեկ կապ էր հաստատել Շիրակի ոստիկանության մարզային վարչության հետ, որտեղից փոխանցել էին, որ102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ ապրիլի 16-ին, առավոտյան ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը իր ազատ ժամին դուրս է եկել իր բնակության վայրից ու չի վերադարձել:

«Դուրս է եկել առևտուր անելու, բայց կոնկրետ չգիտեն, Երևան է գնացել առևտուր անելու, Կիրովական է գնացել, թե Գյումրի։ Համենայն դեպս՝ գնացել է առևտուր անելու, բայց մինչև հիմա չի վերադարձել»,- հայտնել էին Գյումրու ոստիկանությունից՝ հավելելով, որ ռազմաբազայի հրամանատարությունը որոնողական աշխատանքներ է տանում:

 

Լրահոս

Դիտել ավելին