Կարևոր իրադարձություններ

Թրամփի հեռախոսազանգն Էրդողանին դեռ չի նշանակում, որ նա ընդունել է հանրաքվեի արդյունքները. Սպիտակ տուն

19 Ապրիլ, 2017 11:30
Թրամփի հեռախոսազանգն Էրդողանին դեռ չի նշանակում, որ նա ընդունել է հանրաքվեի արդյունքները. Սպիտակ տուն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական հեռախոսազանգը Թուրքիայի նախագահ Էրդողանին դեռևս չի նշանակում, որ նա ընդունում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքենրը: Այսպիսի հայտարարություն է արել Սպիտակ տան մամուլի փոխխոսնակ Սառա Սանդըրզը:

 Demokrathaber-ի փոխանցմամբ՝ Սանդըրզը նշել է, որ երեքշաբթի Թրամփի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են ՆԱՏՕ-ին և Սիրիայի հարցին

Սպիտակ տան փոխխոսնակը նշել է, որ Թրամփն աջակցում է ժողովրդավարությանը և նրա առաջնահերթությունը ամերիկացիների անվտանգությունն է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին