Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը կլինի ԱԺ նախագահ. Սերժ Սարգսյանն արդեն որոշել է՝ ովքեր են զբաղեցնելու ԱԺ առանցքային պաշտոնները. «Ժամանակ»

07 Ապրիլ, 2017 09:50
Կարեն Կարապետյանը կլինի ԱԺ նախագահ. Սերժ Սարգսյանն արդեն որոշել է՝ ովքեր են զբաղեցնելու ԱԺ առանցքային պաշտոնները. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշել է՝ ովքեր են զբաղեցնելու Ազգային ժողովի առանցքային պաշտոնները։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը:

Նրա նշանակումը կապված է Կարապետյանների ընտանիքի՝ մասնավորապես Սամվել Կարապետյանի կողմից վարչապետ Կարեն Կարապետյանին ցուցաբերված աջակցության հետ։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ ամենայնի, կդառնա ՀՀԿ խմբակցության ղեկավար, Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխնախագահ, Սամվել Ֆարմանյանը կգլխավորի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին