Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում երկօրյա գործադուլ է սկսվել

12 Հոկտեմբեր, 2015 19:35
Թուրքիայում երկօրյա գործադուլ է սկսվել

Թուրքիայի բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այդ թվում` Հեղափոխական աշխատավորների արհմիությունների համադաշնությունը (DISK), Հանրային աշխատավորների արհմիությունների համադաշնությունը (KESK), Թուրք բժիշկների միությունը (TTB) եւ Թուրք ճարտարապետների ու ճարտարագետների պալատների միությունը (TMMOB) այսօր ժամը 10-ից երկրօրյա գործադուլ են սկսել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Դիարբեքիրում, Մերսինում, Ադանայում, Անթաքիայում, Էսքիշեհի րում, Սամսունում, Բուրսայում, Այդընում, Էրզրումում եւ Սպարտայում:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, գործադուլը նվիրվում է Անկարայում հոկտեմբերի 10-ին երկաթուղային կայարանում տեղի ունեցած երկու ահաբեկչական պայթյունների հետեւանքով զոհվածների հիշատակին: Գործադուլավորներն իրենց այդ քայլով բողոք են հայտնում թուրքական իշխանություններին թուրք-քրդական բախումներ հրահրելու կապակցությամբ եւ պահանջում են վերջ դնել ժողովրդավարական պահանջներ առաջ քաշող քաղաքացիների հետապնդումներին:

Երեկ Ստամբուլում ի նշան բողոքի Թուրքիայի քրդաբնակ շրջաններում թուրք-քրդական հակամարտության պատճառով բռնության աճի հետ կապված բազմահազարանոց ցույց է անցկացվել շաբաթ առավոտյան Անկարայում «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության դեմ: Զոհվածների հիշատակությանը զուգահեռ, ցուցարարները հակակառավարական լոզունգներ են հնչեցրել, մասնավորապես` Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ նրա կառավարության դեմ` կոչ անելով նրանց հրաժարական տալ:

Հետաքրքիր է, որ թուրքական անվտանգության մարմինները եւ ազգայնական, ռասիսատական շրջանակները հարձակումներ են գործել խաղաղ ցուցարարների դեմ` օգտագործելով մահակներ, պլաստիկ գնդակներ, արցունքաբեր գազ եւ ջրանետ մեքենաներ: Քյոթահիայում ազգայնականները խաղաղ ցուցարարների դեմ հարձակվել են «Հայրենիքն անբաժանելի է» լոզունգներով:

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը Անկարայում ահաբեկչական պայթյունների հետ կապված ուշագրավ տեղեկություն է տարածել: Թերթին հասած տեղեկություններով` ահաբեկչական գործողությունից մեկ շաբաթ առաջ Թուրքիայում Եվրամիության երկրների ներկայացուցչություններին անվտագության զգուշացումներ են արվել եւ մեծացվել դեսպանատների պահպանության հետ կապված միջոցառումները:

Պաշտոնական տվյալներով` շաբաթ օրը Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվել է 97, վիրավորվել 246 քաղաքացի, ոչ պաշտոնական տվյալներով` զոհերի թիվը հասել է 128-ի, վիրավորներինը` 516-ի:

Միջադեպի առնչությամբ HDP-ի համախանախագահ Սալահետդին Դեմիրթաշը ուշադրության է հրավիրել, որ Անկարայի կոտորածը համընկել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների կողմից զինադադար հայտարարվելու ժամանակաշրջանի հետ:

Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավոր ունեցող միակ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համախանախագահ Սալահետդին Դեմիրթաշը ուշադրության է հրավիրել այն, որ Անկարայի կոտորածը համընկել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների կողմից զինադադար հայտարարվելու ժամանակաշրջանի հետ:

Թուրքիայում թուրք-քրդական բախումներն ահագնացել են երկու ամիս առաջ Ուրֆայի Սուրուչ քաղաքում քրդական երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից ի պաշտպանություն Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սիրիացի քրդերի աջակցության անցկացվող հավաքի ժամանակ իրականացված պայթյունից հետո, որի ժամանակ 32 մարդ սպանվել, 100-ից ավելի մարդ վիրավորվել էին:

 

Լրահոս

Դիտել ավելին