Չէի լսել, և չէի էլ ուզում լսել` չէր ձգում: Չգիտեմ, ինչ որ չէր ձգում լսելը..
Կարդացի մի քանի կոշտ, ծանր մեկնաբանություններ, մտածեցի, արդյոք այդ աստիճան վատ է վիճակը...
Առաջին հայացքից երեսպաշտություն, կեղծ վրդովմունք, ստախոսություն:
Բայց ինչքան ուշադիր հետևում էի, այնքան ավելի ընկալեցի որպես ահաբեկչության զոհի` պատանդի, հրապարակային ստորացում: Եվ գերեվարողին քծնելու, սեփական կյանքը փրկելու համար վախը ներսում պահ տվածի, գերեվարողի հրահանգները սրբացրածի, որպես ի սկզբանե տրված ճշմարտությանը հպատակվածի հրապարակային ցուցադրում...
Սա մարդկային արժանապատվության հրապարակավ ու ամենածանր ստորացում է...
ես չէի հրավիրի նման վիճակում գտնվող մարդուն հրապարակային հարց ու պատասխանի..
Խորը ցավ եմ ապրում այդ կնոջ համար...(((
Խորը վրդովմունք եմ ապրում նման վիճակին հասցրած համակարգի և այն խրախուսողների դեմ..
Սա մարդու բնական վիճակը չի կարող համարվել, որովհետև անբնական է ու կեղծ...(((
Անհնար է այս ամենը..(((