Կարևոր իրադարձություններ

Մի քանի ժամ տարբերությամբ ծնված նորածիններին զարմանալի զուգադիպությամբ կոչել են Ռոմեո և Ջուլիետ (լուսանկարներ)

25 Մարտ, 2017 15:54
Մի քանի ժամ տարբերությամբ ծնված նորածիններին զարմանալի զուգադիպությամբ կոչել են Ռոմեո և Ջուլիետ (լուսանկարներ)

18 ժամ տարբերությամբ ծնված փոքրիկները համացանցի աստղ են դարձել: Տարբեր ընտանիքներում ծնված նորածիններին հետաքրքիր պատահականությամբ տրվել են Ռոմեո և Ջուլիետ անունները։

Երեխաների անունների հետ կապված հետաքրքիր զուգադիպության մասին հայտնի է դարձել, երբ հրավիրված լուսանկարիչը ժամանել է ԱՄՆ-ի Հարդիվիլ քաղաքի ծննդատներից մեկը` նորածիններին լուսանկարելու համար:

Ինչպես պարզվել է ավելի ուշ, Ռոմեոյի ծնողները նրա անունն ընտրել են ամերիկացի երգիչ Ռոմեո Սանտոսի պատվին, իսկ Ջուլիետը` ամերիկյան Psych հեռուստասերիալի հերոսուհիներից մեկի պատվին:

Նշվում է, որ երեխաները պետք է ծնվեին մարտի 26-ին, սակայն ծնվել են ժամանակից շուտ. Ռոմեոն` մարտի 19-ին, իսկ Ջուլիետը` մարտի 20-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին