Կարևոր իրադարձություններ

«Մի ամբողջ իրավապահ համակարգ չկարողացավ անել այն` ինչ արվեց մեկ հասարակական կազմակերպության կողմից»

25 Մարտ, 2017 14:06
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Մի ամբողջ իրավապահ համակարգ չկարողացավ անել այն` ինչ արվեց մեկ հասարակական կազմակերպության կողմից»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Ուրեմն այսպիսի եզրահանգումների կարելի է գալ, մի  ամբողջ ոստիկանության, ԱԱԾ-ի օպերատիվ հետախուզական ծառայությունները չկարողացան կատարել այն, ինչ արվեց մեկ հասարակական կազմակերպության կողմից, բայց, քանի որ այդ կառույցներն իրապես ունեն շատ ավելի մեծ կարողություններ «ԻԳԼԱ հրթիռի ապօրինի ձեռք բերում են կարողանում կանխել», հետևաբար ոչ թե չեն կարողացել, այլ չեն ցանկացել։ Իսկ չեն ցանկացել, քանի որ նման գործողություններ կատարելու հրահանգ չեն ստացել, փաստական հիմքերի առկայությամբ հիմնավորված պետք է համարել, որ իրավապահ մարմինները գործում են ոչ թե ըստ օրենքի, այլ ըստ քաղաքական իշխանության ապօրինի հրահանգների: Իսկ դա նշանակում է, որ տեղի է ունենում պետական ինստիտուտների վարկաբեկում, և նրանց կողմից ՀՀ Սահմանադրական կարգի դեմ կատարվող հանցագործ գործողություններ, որի ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը և , քանի դեռ լռում են, նաև հենց այդ իրավապահ մարմինների ղեկավարները։

Այսպիսով, հիմնավորված է համարվում իշխանության զավթումը հերթական «ընտրություն» միջոցառման միջոցով ապահովելու ծրագրի առկայությունը, որն իրականացվում է իրավական, քաղաքական ողջ նորմերի զանգվածային խախտումներով և ոտնահարումներով, որոնք ուղղված են սահմանադրական կարգի դեմ։ Հիմա, պետության կայության ջատագովներին եմ ուղղում հարցս, որոնք դեմ են պետությունն ապակայունացնող գործողություններին։ Ո՞վ է ապկայունացնում պետությունը, եթե ոչ հենց իշխանությունը, և ի՞նչ եք առաջարկում նման ապակայունացնող իշխանության ապօրինի և հակասահմանադրական և հակաիրավական գործողությունների դեմն առնելու համար։ Սպասում եմ, Ձեր տաղանդավոր մեկնաբանություններին․․․

Հ․Գ․Բայց ինչ անհարմար բան ստացվեց, չէ, կարծես թե չգիտեիք այս ամենի մասին, ինչպես իրենց չգիտեցողի պես էին պահում ՀՀԿ-ական ուզուրպատորնե՞րը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին