Կարևոր իրադարձություններ

«Լրջանալու մոմենտը»

24 Մարտ, 2017 12:02
Հեղինակ՝ Լևոն Բարսեղյան
«Լրջանալու մոմենտը»

Ամեն օր, օրը մի քանի անգամ տեսագրություններում լսում եմ կյանքից ու մանավանդ իշխանություններից բողոքող մարդկանց, ամեն օր հանդիպում եմ նույն դարդերով մարդկանց բոլոր մարզերում ու թե անտեղյակ լինեի իշխանության ձեւավորման համակարգին, պիտի մտածեի, թե զենքով հպատակեցրել են մարդկանց, ատրճանակը քունքերին դեմ տված տարել են քվեարկման, ոչ ընտրել են, ոչ էլ ընտրության հնար են ունեցել, սերժիկենք, ուրեմն, լուսնից են ընկել այստեղ։

Ես լավ գիտեմ, որ Սերժիկն ու իր հրոսակախումբը չեն ընտրված, գիտեմ, որ սրանք ծագմամբ մեր օրինական իշխանությունը չեն, բայց դարձել են իշխանություն մի քանի գործիքի կիրառմամբ. կեղծարարություն, կաշառք, հալածանք, ահաբեկում, գնդակահարություններ, խաբեություն, մի քիչ պոպուլիզմ, մարդկանց ու երկրի թուլացում, հյուծում եւ այլն։ Ահա հիմնական գործիքակազմը։

Պետության քայքայման, մարդկանց հարստահարման, քաղաքացու ոչնչացման այս իրողության մեջ գյուղաբնակն ու քաղաքաբնակը սարսափելի կատաղած քֆրտում են ոչ թե իրենք իրենց, այլ՝ վերագույն իշխանությանը, որուվհետեւ վերը հեռու է, անհասանելի է, չի գա հաշիվ պահանջի, տանձին չեն այդ քֆուրները։ Իսկ համայնքապետին, ավագանու անդամին բան չեն ասի, որովհետեւ կգան, քացու տակ կառնեն, մարզպետին բան չեն ասի, կգա՝ ընտանիքի վրա շինարարություն կանի, իր կոտրած ձեռով, կաշառքով ու սալյարկով «ընտրած» յեբուդադին բան չեն ասի, կգա վերջին կովն ու ոչխարը կտանի, պապական տների տեղում էլ շաուրմանոց կդնի կամ արոտավայր կսարքի… Չեն ասի, որովհետեւ սրանց դուռն են գնում՝ ամեն նեղության ժամանակ՝ մի քանի դրամ օգնություն մուրալու, իրենցից գողացած փողերի հաշվից։

…կարելի է ասել՝ արժանի եք իրար, սիրեք ու շինեք իրար, ու յան տալ։ Դա հեշտ է, թե արտագաղթի հերթում եք։ Իսկ եթե մնալու եք դեռ, դեմերես պիտի խոսել այս մարդկանց հետ ու ասել, որ էսօր թաղի լավ տղա խաղացող բճերին ու բազազներին իրենց «խաթեր», «նամուսի», «թասիբի» համար քվե եք տալու, կամ իրենց թիկունք եք կանգնելու մի աման լափի համար, դե հետո չդժգոհեք, որ իրենք էլ ձեր քրֆած սերժիկների թիկունքին են կանգնում իրենց մի տաշտ լափի ու «տուն պահել» կոչված բոզակոնցեպտի համար։ Գնացեք եւ իրենց ուսերին լացեք։ Էղա՞վ։ Բացատրել է պետք այս մարդկանց, որ մի քիչ բոզ չեն լինում, ինչքան էլ «բոզոտ» բառ կա շրջանառվող։

Ասեք Մեծ մարդու խոսքը, թե՝ մի անգամ մարդավարի կանգնեք՝ թող խփեն ու ձեռները ցավի, տեսնեմ էլ մոտ կգա՞ն…

 

Լրահոս

Դիտել ավելին