Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը դերերը բաժանե՞լ են. «Իրատես»

21 Մարտ, 2017 10:40
«Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը դերերը բաժանե՞լ են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երկար ժամանակ քաղաքական եւ լրատվական դաշտերում հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել: Բոլորն անխնա քննադատում էին ՀՀԿ-ին, բայց վարչապետ Կարեն Կարապետյանին կամ չէին հիշում, կամ, լավագույն դեպքում, նուրբ շրջանցում էին: Պատկերը կտրուկ փոխվեց անցյալ շաբաթ, այն բանից հետո, երբ «Տորք Անգեղ» մարզադպրոցում տեղի ունեցավ բախում «Ելք» դաշինքի լիդերների եւ «Ծառուկյան» դաշինքի կողմնակիցների միջեւ, որից հետո «Ծառուկյան» դաշինքը ներողություն խնդրեց «Ելք»-ից:

Անմիջապես հաջորդ օրը «Ելք»-ի լրատվամիջոցներից մեկում «Ծառուկյան» դաշինքին գրեթե չքողարկված առաջարկ եղավ` ապագա խորհրդարանում ստեղծել կոալիցիոն ֆորմատ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների միջեւ: Դատելով «Ծառուկյան» դաշինքի ռեակցիայից, այնտեղ առանձնապես դեմ չեն: Բայց ամենից հետաքրքրականն այն է, որ այս մեսիջափոխանակությունից հետո «Ելք» դաշինքի փաստացի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի քննադատության հիմնական թիրախը դարձավ անձամբ վարչապետը:

 

Մնում է միայն ենթադրել, որ «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելք»-ի միջեւ արդեն իսկ գործերի բաժանում է տեղի ունեցել. այն, ինչ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում չի կարող իրեն բացեիբաց թույլ տալ «Ծառուկյան» դաշինքը, նրա փոխարեն անում են «Ելք»-ի երկու ղեկավարները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին