Կարևոր իրադարձություններ

Ընտրակաշառք՝ ալյուրի տեսքո՞վ. «Հրապարակ»

18 Մարտ, 2017 09:52
Ընտրակաշառք՝ ալյուրի տեսքո՞վ. «Հրապարակ»
Արմավիրի մարզում ԲՀԿ-ից առաջադրված պատգամավորության թեկնածուների միջեւ հակասություններ են առաջացել։ Հրանտ Դավթյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում նյութական խոստումներ է տալիս Էջմիածնի եւ հարակից համայնքների բնակիչներին, որը դրսեւորվել է մեկ պարկ ալյուրի տեսքով։ Սա հարուցել է «Ծառուկյան դաշինքի» մյուս թեկնածուների վրդովմունքը, մասնավորապես, Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, սրտնեղել է ու անգամ Դավթյանին հորդորել դադարեցնել նման գործունեությունը, քանի որ առանց այն էլ ՀՀԿ-ական թեկնածուների նմանօրինակ գործունեության արդյունքում ձեւավորվել են անհավասար պայմաններ։
 
Երեկ «Հրապարակ»-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց այդ զրույցի փաստը։ Հարցին, թե Հրանտ Դավթյանն ալյուր բաժանո՞ւմ է, ասաց․ «Չեմ կարող ասել, իրեն դիմեք, ինքը կպատասխանի»։ Իսկ Դավթյանի հետ զրույց եղե՞լ է։ «Ես չգիտեմ ով ինչ է ասում, համենայնդեպս, ես կողմնակից չեմ որեւիցե ապրանք, գումար կամ այլ միջոցով գնանք ընտրությունների, եթե ուզում ենք երկիրը երկիր դառնա, ապա պետք է գնանք նորմալ ընտրությունների»։ Հակոբյանը նշեց, որ ինքը Հրանտ Դավթյանի հետ նման խոսակցություն չի ունեցել, եւ ասաց, որ ընտրակաշառքին են ապավինում ՀՀԿ թեկնածուները։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին