Կարևոր իրադարձություններ

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է դարձնել սուրճը հնարավորինս օգտակար

08 Մարտ, 2017 23:20
Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է դարձնել սուրճը հնարավորինս օգտակար

Գիտնականները խորհուրդ են տալիս սուրճին կակաո ավելացնել: Ինչպես գրում է Global News-ը՝ նրանց խոսքով՝ այդ կերպ այն կնպաստի ուշադրության ավելի լավ կենտրոնացմանն ու կհանգստացնի նյարդերը: Գիտնականներն անց են կացրել մի գիտափորձ՝ համեմատելով 4 տաք ըմպելիքների ազդեցությունը: Այդ ըմպելիքներից մեկը կակաոյով էր, մյուսը կոֆեինով, երրորդը պարունակում էր և՛ կակաո, և՛ կոֆեին, իսկ վերջինը հանդես էր գալիս պլացեբոյի դերում:

 

Նախ բոլոր ըմպելիքներին հատուկ քաղցրացուցիչի միջոցով նույն համն են հաղորդել, իսկ կամավորների քիթը փակել են, որպեսզի նրանք չզգան դրանց բույրը: Գիտնականները խնդրել են կամավորներին խմել ըմպելիքներից մեկը, այնուհետև անցնել «մտավոր ուժը» գնահատող հատուկ թեստ:

 

Պարզվել է, որ կակաո խմած մարդկանց ռեակցիան բավական արագ էր, սակայն շատ ավելի արագ էր այն մարդկանց ռեակցիան, որոնք խմել էին կակաոյով սուրճ: Հատկանշական է, որ կակաոն թուլացրել է կոֆեինի կողմնակի ազդեցությունը՝ անհանգստության զգացումը: Կակաոն արագացնում է գլխուղեղի արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ մարդն ավելի լավ է կենտրոնանում և ուժեղանում են նրա մտավոր կարողությունները:

 

Ի դեպ՝ կոֆեինը բացասաբար է ազդում  մարդկանց տրամադրության վրա: Ի տարբերություն «պլացեբո-խմբի» մարդկանց՝ միայն կոֆեինով ըմպելիք խմածներն ավելի ջղային էին, սակայն կակաոն օգնել է հանգստացնել մարդկանց՝ իջեցնելով զայրույթի ու անհանգստության մակարդակը:

 

Լրահոս

Դիտել ավելին