Կարևոր իրադարձություններ

«Քննարկվում են Լարսի տարբեր այլընտրանքներ»․ նախարար (տեսանյութ)

02 Մարտ, 2017 13:58
«Քննարկվում են Լարսի տարբեր այլընտրանքներ»․ նախարար (տեսանյութ)
Այսօր՝ մարտի 2-ին, լրագորղների հետ զրույցում, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած այցի արդյունքներին։ Հիշեցնենք, որ փետրվարի 23-24-ը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան:
Անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքի շուրջ վրացական կողմի հետ բանակցություններին՝ Մարտիրոսյանը նշեց․ «Ինչպես վարչապետը հայտարարեց, այլընտրանք կլինի, բայց դա չի վերաբերում միայն աբխազական երկաթգծին կամ ճանապարհին Օսեթիայով։ Տարբեր այլընտրանքներ են քննարկվում, այլընտրանք է թեկուզ լաստանավը»։
Նախարարը հավելեց, որ Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունը պայամանվորվածություն է ձեռք բերել ՝ Հայաստանի համար զեղչեր կիրառելու շուրջ․ «Հայաստանը կրկին հարց է բարձրացրել մնացած ուղղություննով զեղչեր ստանլու համար»,- ասաց նա։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
 

Լրահոս

Դիտել ավելին