Կարևոր իրադարձություններ

Կարծում եմ` ինքը կկարողանա լուրջ մրցակից լինել այդ ընտրատարածքում. Լոքյանը՝ որդու հնարավորությունների մասին

01 Մարտ, 2017 17:35
Կարծում եմ` ինքը կկարողանա լուրջ մրցակից լինել այդ ընտրատարածքում. Լոքյանը՝ որդու հնարավորությունների մասին

Այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում Դաշնակցություն կուսակցության անդամ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն անդրադարձավ ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված իր որդու՝ ընտրություններում հաջողության հասնելու հնարավորություններին։ «Գիտեք` այդ մրցապայքրաի հետ յուրքանչյուր կուսակցության ռեյտինագային թեկնածուն կապ չունի, կարծում եմ` ինքը կկարողանա լուրջ մրցակից լինել այդ ընտրատարածքում, և ժողովրդից կախված կլինի, թե ինչ չափով ձայներ կունենա»,- նշեց Լոքյանը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լոքյանն առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը:

Անդրադառնալով ՀՀԿ ցուցակով առաջադրված, նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի անվան հետ կապված վեճին, Լոքյանը նշեց․ «Մանրամասներից տեղեկացված չեմ։ Եթե նույնիսկ եղել է այդպիսի վիճաբանություն, դա չի կարող կրկնվել Դաշնակցության հետ։ Ես Բազմասեր Առաքելյանի հայտարարությունը տեսա, որ իրենք ընկերներ են ու չունեն պրոբլեմ»:

Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, թե Բազմասեր Առաքելյանը Փարպի գյուղում՝ իր տանը, կողմնակիցների հետ ծեծի է ենթարկել համագյուղացիներից մեկին, որը մտադիր է եղել քվեարկել Դաշնակցության օգտին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին