Կարևոր իրադարձություններ

Պատգամավորի թեկնածուները ձնհալի պայմաններում «նախընտրական ասֆալտ» են փռում. «Առավոտ»

28 Փետրվար, 2017 10:07
Պատգամավորի թեկնածուները ձնհալի պայմաններում «նախընտրական ասֆալտ» են փռում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մոտալուտ ընտրությունների մասին մեր երկրում հուշում են ոչ միայն թեկնածուների նախընտրական պաստառները, նրանց մասին պատրաստված գովազդային հոլովակներն ու տնետուն բաժանվող բուկլետները, այլեւ փողոցներում ջանասիրաբար կատարվող «մինի» ասֆալտապտումները: 

Անգամ առատ այս ձնհալի պայմաններում, որ մայթերով ու փողոցներով կարելի է ասել փոքրիկ գետակներ են հոսում, համայքնի ղեկավարները, պատգամավորի թեկնածուները «նախընտրական ասֆալտ» են փռում, փոսալցումներ անում, սակայն ժամեր անց ջրերը մաքրում, այդ ասֆալտը տանում են՝ այդպիսով քամուն տալով թեկնածուների եւ նաեւ բյուջեի ռեսուրսները»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին