Կարևոր իրադարձություններ

Արծվիկ Մինասյանը մերժել է Արփա գետի վրա ՀԷԿ կառուցելու՝ ԲՀԿ-ական Սեդրակ Առուստամյանի ցանկությունը. «Ժողովուրդ»

28 Փետրվար, 2017 08:05
Արծվիկ Մինասյանը մերժել է Արփա գետի վրա ՀԷԿ կառուցելու՝ ԲՀԿ-ական Սեդրակ Առուստամյանի ցանկությունը. «Ժողովուրդ»
ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը մերժել է Արփա գետի վրա ՀԷԿ կառուցելու՝ ԲՀԿ-ական Սեդրակ Առուստամյանի ցանկությունը: Նախարարությունը պատճառաբանել է, թե Արփա գետի վրա գործում է երեք ՀԷԿ, եւս երեքն էլ կառուցման փուլում են, եւ այս մեկի կառուցումը կարող է բնապահպանական խնդիրներ ստեղծել: Նկատենք, որ Սեդրակ Առուստամյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի կոնցեռն» ընկերության տնօրենն է: Բայց «Գնդեվանք-1» ՀԷԿ-ը նա ցանկացել է կառուցել «Ամրիտամ» ընկերության միջոցով, որի բաժնետերերից է:
 
Հավելենք, որ Առուստամյանը ՀԷԿ-երի բիզնեսում մեծ փորձ ունի. Արփա գետի վրա արդեն իսկ կառուցվող «Ջերմուկ տուրբշին» ընկերությունում իր եղբոր՝ Սպարտակ Առուստամյանի հետ բաժնեմաս ունի: «Ժողովուրդ»-ն Առուստամյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարության մերժումը կապ ունի առաջիկա ընտրությունների հետ: «Չեմ կարծում»,- հակիրճ ասաց նա:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին