Կարևոր իրադարձություններ

«Քաղաքականությունից դուրս եմ եկել»․ Մհեր Սեդրակյան (տեսանյութ)

27 Փետրվար, 2017 14:09
«Քաղաքականությունից դուրս եմ եկել»․ Մհեր Սեդրակյան (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից։
«Չգիտեմ կուսակցական մնալու եմ թե չէ, բայց ամեն դեպքում դուրս եմ եկել քաղաքականությունից»,- ասաց Սեդրակյանը։
Հարցին, թե ինչու որոշեց քաղաքականությունից դուրս գալ, Սեդրակյանը պատասխանեց․ «Լավ եմ արել, տենց եմ ուզել, հավեսիս համար»։
Սեդրակյանը նշեց, որ որևէ քաղաքական ուժի չի աջակցելու՝ հավելելով․ «Եթե իմ ընկերներն իմ խոսքը կհարգեն Բեգլարյան Գագիկի եղբորը կօգնեմ»։
ՀՀԿ-ական պատգամավորն, ի պատասխան հարցին, թե հնարավոր է Հովիկ Աբրահամյանի հետ համագործակցությունը, նշեց․ «Քաղաքական գործընթաց չկա, բոլորի հետ սերտ հարաբերությունների մեջ եմ։ Ես քաղաքական ոչ մի հարցում չկամ»։
Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին