Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է «Human rights watch»-ի ներկայացուցիչներին

23 Փետրվար, 2017 19:23
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է «Human rights watch»-ի ներկայացուցիչներին

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 23-ին ընդունել է «Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բուխանային և Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիային:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

իրավապաշտպանները նախարարին ներկայացրել են 2016 թվականի ուսումնասիրության արդյունքները, որոնք, մասնավորապես, վերաբերում են հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպաններին կատարած ծավալուն աշխատանքի համար և կարևորել հաշմանդամություն և հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների խնդիրներին իրավական պատշաճ լուծումներ գտնելուն ուղղված աշխատանքները:

Հանդիպման ավարտին Արփինե Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել նաև լսելու իրավապաշտպանների առաջարկները  հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին