Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

23 Փետրվար, 2017 17:48
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 23-ին, ժամը 16:39-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքային զբոսայգու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C280» մակնիշի 35 AG 520 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Փետրվարի 23-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի ճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Toyota Land Cruiser» մակնիշի 16 PA 606 և «УАЗ» մակնիշի 13 ՏԼ 174 պետհամարանիշերով  ավտոմեքենաները  դուրս են բերել արգելափակումից:

 

Լրահոս

Դիտել ավելին