Կարևոր իրադարձություններ

«Վրաստանում կքննարկվի նաև Լարսի այլընտրանքի հարցը». նախարար (տեսանյութ)

23 Փետրվար, 2017 15:24
«Վրաստանում կքննարկվի նաև Լարսի այլընտրանքի հարցը». նախարար (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ վրացի գործընկերներ հետ հանդիպմանը կքննարկվի նաև Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը:

Անդրադառնալով թեմայի վերաբերյալ ռուսական և վրացական կողմերի հայտարարություններին՝ նախարարը նշեց. «Դա ավելի շատ ռուս-վրացական հարաբերություններին է վերաբերում, որոնք շատ նուրբ հարաբերություններ են և որոնց մասին հիմա շատ բարձրաձայնելը ավելորդ կլինի: Հայաստանը միայն կարող է ինչ-որ ձևով աջակցել դրանց»:

Նախարարը խոստացավ մանրամասների մասին խոսել հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին