Կարևոր իրադարձություններ

Վանդալները գրաֆիտիներ են արել Վաշինգտոնի հայտնի հուշարձաններին

21 Փետրվար, 2017 23:13
Վանդալները գրաֆիտիներ են արել Վաշինգտոնի հայտնի հուշարձաններին

Անհայտ անձինք փչացրել են ԱՄՆ մայրաքաղաքի երեք հայտնի հուշարձանները` ԱՄՆ Նախագահի օրվա տոնակատարության ժամանակ դրանց վրա նկարելով գրաֆիտիներ, հայտնում է Reuters-ը:

Ինչպես հայտնել է ԱՄՆ ազգային զբոսայգիների վարչության ներկայացուցիչը, վանդալիզմի են ենթարկվել 20-րդ դարի սկզբին կանգնեցված Լինկոլնի հուշարձանը, Վաշինգտոնի հուշարձանը` նվիրված ԱՄՆ առաջին նախագահին և Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանը: Դա տեղի է ունեցել երկուշաբթի գիշեր կամ առավոտ տեղի ժամանակով:

Մասնագետները արդեն սկսել են Լինկոլնի հուշարձանի մաքրումը: Հուշարձանները կարգի կբերվեն մի քանի շաբաթվա ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին