Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին բնութագրել է կիսապաշտպան Խավյեր Մասկերանոյին։
«Մասկերանոն իր օրերն ունի։ Լինում է, որ նա գալիս է անեկդոտներ պատմելու եւ շփվելու ցանկությամբ։ Սակայն լինում են օրեր, երբ նա խելագարվում է։ Երբ նա նման վիճակում է, ավելի լավ է Խավյերին ձեռք չտալ։ Նա գիտի, թե ինչպես իրեն պահի ցանկացած իրավիճակում, եւ հանդիսանում է լավ առաջատար։ Աշխարհի առաջնության ժամանակ ես էի Արգենտինայի հավաքականի ավագը, սակայն նա կողքս էր եւ ուղղում էր սխալները»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։