Օրերս Սիլվա Հակոբյանի մատին նկատեցի նշանի մատանի, հետո նրան մոտ կանգնած մարդկանցից իմացա, որ երգչուհին նշանվել է, սակայն որքան էլ զարմանալի է, դա վրիպել է բոլորի ուշադրությունից։
Նրա ընտրյալը ևս շոու բիզնեսի ներկայացուցիչ է՝ պրոդյուսեր Դավիթ Ազարյանը։ Վերջերս հենց նրա ուղեկցությամբ է Սիլվան ամենուր գնում։ Արդեն 2 տարի է, ինչ Դավիթն ու Սիլվան ընկերություն են անում։
Զույգը նշանվել է մի քանի օր առաջ, հավաքույթին ներկա են եղել նրանց մտերիմ մարդիկ։
Ի դեպ, ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Դավիթը նշել է, որ չի խոչընդոտի Սիլվայի կարիերային։