Կարևոր իրադարձություններ

Տնտեսագիտական համալսարանում արդեն մի քանի տարի է՝ ամբիոնի վարիչի մրցույթներ չեն հայտարարվում. «Հրապարակ»

16 Փետրվար, 2017 07:35
Տնտեսագիտական համալսարանում արդեն մի քանի տարի է՝ ամբիոնի վարիչի մրցույթներ չեն հայտարարվում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Տնտեսագիտական համալսարանում կան մի քանի ամբիոններ, որոնք ընտրված վարիչներ չունեն, ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարները։ Ավելին՝ արդեն մի քանի տարի է՝ ամբիոնի վարիչի մրցույթներ չեն հայտարարվում: ԺՊ-ները սովորաբար նախկին ամբիոնի վարիչներն են, որոնց ժամկետը լրացել է, եւ իրավունք չունեն նորից ընտրվելու։ Որպեսզի նրանք մնան ամբիոնի վարիչի կարգավիճակում, ՀՊՏՀ ռեկտորը նոր ընտրություններ չի նշանակում։
 
Լավատեղյակ աղբյուրը հայտնում է, որ նման իրավիճակ է «բանկային գործ», «բարձրագույն մաթեմատիկա», «օտար լեզուներ» եւ այլ ամբիոններում։ Տնտեսագիտական համալսարանից մեզ հայտնեցին, որ իրենք ունեն ամբիոնի վարիչներ, որոնք ժամանակավոր պաշտոնակատարներ են կամ ժամկետներն ավարտվելու վրա են, եւ հերթով սահմանված կարգով մրցույթներ են հայտարարվում։ «Ես չեմ կարող ասել՝ ինչքան ժամանակ կարող է ԺՊ լինել, բայց նրանց, ովքեր որ ԺՊ են, եւ իրենց ժամկետը լրացել է, սահմանված կարգով մրցույթները հրապարակային հայտարարվում են, կազմակերպվում է գործընթացը»։
 
 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին