Կարևոր իրադարձություններ

Լյոխ լյավ ա, համա Բուլկի Արամի լացը կյամ ա. «Փաստ»

16 Փետրվար, 2017 07:20
Լյոխ լյավ ա, համա Բուլկի Արամի լացը կյամ ա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոտայքի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ընտրություններին մասնակցող նախկին նախարար ու նախկին մարզպետ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ), փոխանակ զբաղվելու իր ու իր կուսակցության համար ձայներ հավաքելու «սուրբ» գործով, բոլորովին այլ զբաղմունք է գտել:
«Փաստի» տեղեկություններով` վերջին շաբաթը Բուլկի Արամը հիմնականում անց է կացնում «վերնիսաժի» հարևանությամբ գտնվող իր բազմաթիվ սեփականաշնորհած շինություններից մեկում: Եվ ինչո՞վ է զբաղված:
Նա բնապահպանության, քաղաքաշինության նախարար եղած ժամանակ, նաև շրջպետկոմի տարիներին, բազմաթիվ ՀԿ–ներ է ստեղծել ու ահռելի քանակի գրանտներ է շահել: Այժմ այդ գործի վրա է: Փողը, երբ խաշամի պես թափվում է, տիրություն անել է պետք:
Բայց նա այնքան էլ ուրախ չէ այս օրերին: Ընտրությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Այլևս իր կողքին չէ միշտ Եղվարդից իր համար ձայներ բերող Քաջիկը: Ոչ թե կողքին չէ, այլ հենց իր դեմ է գործում:
Իր սեփականությունը հանդիսացող «Նոր Ռեժանս» ռեստորանային համալիրի նախկին տնօրենը նույնպես իր` Բուլկի Արամի դեմ է աշխատում:
Դե, ՀՀԿ–ի փողերը հորով–մորով կանի ու կանցնի ընտրություններին: Բարդ է լինելու, բայց հո միայն Քաջիկով չի վերջանում աշխարհը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին