Կարևոր իրադարձություններ

Պետական որոշ գերատեսչություններ իրենց գործունեությունը կազմակերպելու համար տարածքներ են վարձակալում հենց իշխող Հանրապետական կուսակցությունից. «Ժողովուրդ»

15 Փետրվար, 2017 07:50
Պետական որոշ գերատեսչություններ իրենց գործունեությունը կազմակերպելու համար տարածքներ են վարձակալում հենց իշխող Հանրապետական կուսակցությունից.  «Ժողովուրդ»
Պարզվում է` պետական որոշ գերատեսչություններ իրենց գործունեությունը կազմակերպելու համար տարածքներ են վարձակալում հենց իշխող Հանրապետական կուսակցությունից՝ այդ կուսակցությանն ուղղելով պետական բյուջեի միջոցները:
 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը Վայք քաղաքում տարածք է վարձակալել ՀՀԿ-ից եւ այդ նպատակով կուսակցությանը վճարել է 288 հազար դրամ: ՀՀԿ-ից տարածք է վարձակալել նաեւ Վայոց ձորի մարզպետարանը` վճարելով մոտ 300 հազար դրամ: Փաստորեն, անգամ պետությունն է ծառայեցվում իշխող կուսակցության շահերին, թեեւ պետք է լիներ հակառակը, եւ ՀՀԿ-ն պետք է տարածքներ վարձակալեր պետությունից:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին