Կարևոր իրադարձություններ

Էռնեկյանը ձեռնոց է նետում Ծառուկյանին. քաղաքական հետեւանքներ են լինելու. «Հայկական ժամանակ»

07 Փետրվար, 2017 09:11
Էռնեկյանը ձեռնոց է նետում Ծառուկյանին. քաղաքական հետեւանքներ են լինելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «թիմը» վերջնական որոշում է կայացրել «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր կառուցել, որի կազմում լինելու է նաեւ խաղատուն: Ներկայումս Երեւանի մերձակայքում գործող միակ խաղատունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնն» է, որը ըստ էության գրավել է խաղատնային բիզնեսի ողջ շուկան ու հսկայական շահույթներ է ապահովում սեփականատիրոջը:

Օդանավակայանի մերձակայքում կառուցվելիք խաղատունը առաջին հերթին հարվածելու է հենց «Փարավոնին» ու զրկելու է նրան գրեթե մենաշնորհ ունեցող կարգավիճակից: Փորձը ցույց է տալիս, որ Էռնեկյանը որեւէ բիզնես հիմնադրելիս առաջնորդվում է ամենաբարձր ստանդարտներով, եւ միեւնույն դաշտում նրա հետ մրցելու համար անհրաժեշտ են ավելի բարձր ստանդարտներ, ինչին Ծառուկյանը դժվար թե կարողանա հասնել երբեւէ:

Դժվար է պնդել, իհարկե, թե նման որոշում Էռնեկյանը կայացրել է ինչ-որ քաղաքական դրդապատճառներով, բայց որ ծրագիրը իրականացնելու դեպքում նմանատիպ հետեւանքներ կլինեն, թերեւս կասկածից վեր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին