Կարևոր իրադարձություններ

Անցած տարվա դեկտեմբերին տրանսֆերտները դեպի Հայաստան կտրուկ աճե՞լ են. «Հայկական ժամանակ»

02 Փետրվար, 2017 09:53
Անցած տարվա դեկտեմբերին տրանսֆերտները դեպի Հայաստան կտրուկ աճե՞լ են. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մասնավոր տրանսֆերտների 2016 թվականին վերաբերող տվյալները, որոնք զարմանալի պատկեր են ուրվագծում։ Պարզվում է, որ անցած տարվա դեկտեմբերին տրանսֆերտները դեպի Հայաստան կտրուկ աճել են։

2015-ի դեկտեմբերին ստացվել է 211 միլիոն դոլար, որը ամենաբարձր ցուցանիշն է անցած երկու տարիների ընթացքում։ Սա չի տեղավորվում տրանսֆերտների տրամաբանության մեջ։ Խնդիրն այն է, որ դրանք սկսեցին անընդհատ նվազել Ռուսաստանում ծայր առած տնտեսական ճգնաժամի պատճառով։ Ճգնաժամը ՌԴ-ում չի հաղթահարվել և դեռ խորանում է։ Ըստ որոշ դիտարկումների տրանսֆերտների նման աճը տարեվերջին կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայկական բանկերի նվազագույն կապիտալը 5 միլիարդ դրամից 30 միլիարդ դրամի հասցնելու համար բանկերի որոշ սեփականատերերի անուններով հսկայական գումարներ են մուտք գործել Հայաստան, որը տեխնիկապես համարվել է մասնավոր տրանսֆերտ»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին