Այսօր Երեւանում բարձր տեխնոլոգիաների «ԱրմեԹեք» 8-րդ գործարար համաժողովի ժամանակ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության տարածշրջանային դերի բարձրացման համար հատկապես կարեւոր է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտներում Հայաստանի դերի բարձրացումը։
«Այստեղ նախ պետք է խթանել հայ ժողովրդի ստեղծագործ միտքը, ինչը նշանակում է օտարերկրյա ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծում, համատեղ ծրագրերի իրականացում»,-ասաց նա:
Նշենք, որ Երեւանում այսօր մեկնարկել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը։ Այս տարի համաժողովի շրջանակներում Արցախում տեղի կունենա «ԱրմԹեք»-ի հատուկ նստաշրջան, ինչը նորություն է։