Կարևոր իրադարձություններ

Հղի կնոջը տեղափոխող ավտոմեքենան խափանվել է Աղեգ գյուղի մոտ

21 Հունվար, 2017 11:20
Հղի կնոջը տեղափոխող ավտոմեքենան խափանվել է Աղեգ գյուղի մոտ

Հունվարի 21-ին, ժամը 04.05-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կարմիր Աղեգ գյուղի մոտակայքում «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը լիցքաթափվել է, հնարավոր չէ գործարկել շարժիչը, մեքենայում գտնվում է հղի կին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Օձուն-Ստեփանավան հատվածի 11-րդ կմ-ին ճամփեզրին կայանված է «Mitsubishi Grandis» մակնիշի 6708 տրանզիտ պետհամարանիշով (վարորդ՝ 1977 թ. ծնված Կ. Հ.) ավտոմեքենան:

Փրկարարները գործի են գցել ավտոմեքենայի շարժիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին