Կարևոր իրադարձություններ

Պենտագոնի նոր ղեկավարը խոստացել է առավելագույնս արդյունավետ կիրառել պաշտպանությանն ուղղված յուրաքնաչյուր բյուջետային դոլար

21 Հունվար, 2017 10:32
Պենտագոնի նոր ղեկավարը խոստացել է առավելագույնս արդյունավետ կիրառել պաշտպանությանն ուղղված յուրաքնաչյուր բյուջետային դոլար

ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Ջեյմս Մետիսն ուրբաթ խոստացել է աշխատել Վաշինգտոնի գործընկերների հետ դաշինքների ամրապնդման վրա։

«Մեր յուրաքանչյուր գործողություն կուղղվի այն բանի ապահովմանը, որպեսզի մեր զինված ուժերը պատրաստ լինեն պայքարի այսօր և ապագայում։ Խոստովանելով, որ ոչ մի երկիր չի կարող առանց ընկերների լինել անվտանգ, մենք Պետդեպի հետ կաշխատենք մեր դաշինքների ամրապնդման վրա»,-նշել է Մետիսը նախարարության աշխատակիցներին հասցեագրված ուղերձում։

Պենտագոնի նոր ղեկավարը խոստացել է առավելագւյնս արդյունավետ կիրառել պաշտպանությանն ուղղված յուրաքնաչյուր բյուջետային դոլար։

Դրանից ժամեր առաջ ԱՄՆ սենատը հաստատել էր Մետիսին պաշտպանության նախարարի պաշտոնում, և նա երդմնակալել էր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին