Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ի դեմ պայքարում Թրամփին անհրաժեշտ է հենց Ռուսաստանը

21 Հունվար, 2017 00:40
ԻՊ-ի դեմ պայքարում Թրամփին անհրաժեշտ է հենց Ռուսաստանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով նախկինում իր համար առաջնահերթ խնդիր էր համարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումը, անհրաժեշտ է հենց Ռուսաստանի աջակցությունը: Life.ru-ի հաղորդմամբ` այս մասին թվիթերյան իր էջում գրառել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովը:

«Թրամփը հայտարարել է ԻՊ-ի ոչնչացման մասին՝ որպես առաջնահերթություն: Այս խնդրի լուծման համար նրան անհրաժեշտ չեն Վարշավան, Կիևը կամ Վիլնյուսը: Անհրաժեշտ է Ռուսաստանը», - գրել է Պուշկովը:

Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ իր վարչակազմը հավատարիմ է մնալու միջազգային կոալիցիայի գաղափարին և ԻՊ-ի ոչնչացմանն ուղղված արշավի իրագործմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին