Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում Թրամփի պատվին հատված արծաթե մետաղադրամի վրա սխալ է հայտնաբերվել

20 Հունվար, 2017 22:29
ՌԴ-ում Թրամփի պատվին հատված արծաթե մետաղադրամի վրա սխալ է հայտնաբերվել

ՌԴ-ում Թրամփի պատվին հատված արծաթե մետաղադրամի վրա սխալ է հայտնաբերվել։ Երեսամասում սխալ չկա, սակայն հակառակ կողմում սխալ է գտնվել ԱՄՆ-ի անվանման մեջ՝ փոխանցում է Joinfo.ua-ն։

Մետաղադրամի հատման մասին հայտարարել է «Արտ-Գրանի» ընկերության գովազդի հարցերով մասնագետ Անաստասիա Գավրիլովան։

Հատված մետաղադրամի վրա սխալը նկատել են համացանցի օգտատերերը։ AMERICA –ն գրված է ոչ թե С, այլ К տառով։

 

Սահմանափակ շարքը նվիրված է Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ Արծաթե 25 նմուշներից յուրաքանչյուրն ունի եզակի համար։ «01» համարի մետաղադրամը ծրագրվում է փոխանցել Դոնալդ Թրամփին։

Մետաղադրամներն ունեն 12 սմ տրամագիծ, 1 կգ քաշ, պատրաստված են 925 հարգի արծաթից։ Դրանց երեսամասում նոր նախագահի խորաքանդակն է, մյուս կողմում՝ Ազատության արձանը՝ ԱՄՆ պետական դրոշի ֆոնին։

Շարքում առկա է նաև արծաթի և ոսկու համադրությամբ 15 և ոսկե 5 մետաղադրամ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին