Կարևոր իրադարձություններ

Մամիկոն Ասլանյանի ունեցվածքը. «Փաստ»

19 Հունվար, 2017 07:20
Մամիկոն Ասլանյանի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ տարվա հոկտեմբերին Վանաձորի քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Վանաձորի քաղաքապետը հայտարարագրել է մեկ հողամաս և մեկ բնակարան, ինչպես նաև «TOYOTA LAND CRUISER 100 4.5 I» մակնիշի ավտոմեքենա:
Ասլանյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 15 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 15 միլիոն 450 հազար դրամ և գոյացել ձեռնարկատիրական գործունեությունից:
Իրավաբան–իրավագետի որակավորում ունեցող քաղաքապետը Վանաձորի քաղաքապետարանում աշխատելու փորձ ունեցել է, բայց իրավաբանի հաստիքով: Վերջինս այդտեղ աշխատել է միայն մեկ տարի՝ 1999 թ.: Մինչ Վանաձորի քաղաքապետի պաշտոնում նշանակվելը 2007 թ. սկսած աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի Վանաձորի նոտարական տարածքի նոտար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին