Կարևոր իրադարձություններ

Աշոտ Ահարոնյանը արձագանքել է Ռ.Քոչարյանի որդու բիզնեսին առնչվող հրապարակմանը

18 Հունվար, 2017 17:05
Հեղինակ՝ Աշոտ Ահարոնյան
Աշոտ Ահարոնյանը արձագանքել է Ռ.Քոչարյանի որդու բիզնեսին առնչվող հրապարակմանը

Ոչ պաշտոնական մտորումներ
<Ժողովուրդ> օրաթերթը նորից <գազան> նյութ է տպել ոստիկանության դեմ՝ այս անգամ ավանդաբար անգիտություն ցուցադրելով արդեն տնտեսական գործունեության դաշտում եւս:
Չսովորելու գործում բացառիկ հետևողական այս լրատվամիջոցին ստիպված եմ նորից ու նորից հուշել, որ անտեղի ու անհեթեթ մակբայ օգտագործելուց, լուրջ վերլուծաբանի կեցվածք ընդունելուց ու <ժողովրդասիրական> ձայնարկություններ անելուց 0-ի արժեքը չի փոխվում: Իսկ հրապարակումը իրավական եւ տնտեսական գիտելքիների առումով հենց 0 է որ կա:
Հիմա հերթական անգամ ստիպված եմ լրատվամիջոցին հանրահայտ բաներ բացատրել:
Նախ՝ ողջ աշխարհում ցանկացած ապրանքանիշ պաշտպանված է օրենքով, և դա բիզնեսի այբուբենն ու անկյունաքարերից մեկն է: Ի գիտություն լրատվամիջոցի՝ ՀՀ քրեական օրենսգիրքն էլ հոդված ունի ապրանքանիշի ապօրինի օգտագործման վերաբերյալ:
Երկրորդ. այս նյութը տպելուց 30 ժամ առաջ անձամբ ձեզ մանրամասն բացատրել եմ՝ ինչ է կատարվել, ինչու և ինչպես: Կարծում եմ 30 ժամը յուրաքանչյուր անձի համար բավականաչափ ժամանակամիջոց էր <մանր բիզնեսի> մասին սեփական պատկերացումներով տնտեսագիտական ու իրավական <վարժանքներ> անելուց առաջ ոլորտին առնչվող գոնե մեկ-երկու իրավական նորմ թերթելու կամ, եթե աշխատատար եք համարում, թեկուզ մի կիսատեղյակից օգտակար խորհուրդներ հարցնելու համար: Ի դեպ, նման հարցման դեպքում գոնե կիմանայիք, որ <պատենդ> բառ չկա, կա <պատենտ>, որ նշանակում է <արտոնագիր>: 
Եվ երրորդ. որպեսզի առաջիկայում գոնե մի քիչ տեղյակ լինեք ձեր <վերլուծած> նյութից ու նման վիճակում չհայտնվեք, ոստիկանության ՀԿԼՎ-ն պատրաստակամ է թերթի խմբագրությանը անհատույց իրավական լիկբեզ տրամադրել՝ բարեխիղճ ընթերցողի շահերից ելնելով: Գուցե՝ ելնելով նաև սույն լրատվամիջոցի շահերից. կարծում եմ՝ տհաճ կլիներ, եթե ձեր ապրանքանիշն ապօրինի օգտագործվեր ցանկացած <մանր բիզնեսում>: Իսկ դա բացառելու համար առնվազն տարրական գիտելիքն անհրաժեշտ է:

Կից նյութը՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին