Կարևոր իրադարձություններ

«Փարավոնում» քեֆ-ուրախություն է այսօր. Ծառուկյանը շատ վատ է արտահայտվել 3 հոգու մասին. «Հրապարակ»

18 Հունվար, 2017 08:55
«Փարավոնում» քեֆ-ուրախություն է այսօր. Ծառուկյանը շատ վատ է արտահայտվել 3 հոգու մասին. «Հրապարակ»

ԲՀԿ-ականներն այսօր երեկոյան «Փարավոն» ռեստորանում խնջույքի են, նշում են Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:

«Հրապարակ»-ի աղբյուրն ասում էր, որ բոլորը դարձի են գալու` հեռացածներն ու մնացածները, ավել-պակաս խոսացածները, աջը քաշածները՝ բոլորը: Գալու են բաժակը չխկացնելու՝ Ծառուկյանի աչքերում, իրենց բարեւելու ձեւում կանխորոշելով սեփական ապագան: Դրանից հետո սկսվելու է ամենաբարդը` ցուցակի կազմում, ռեյտինգայինով առաջադրվողների որոշում:

Ի դեպ, թերթի տեղեկություններով, Ծառուկյանի հայտարարության նախօրյակին քննարկվել է, թե նախկին թիմից ովքեր կարող են հետ գալ: Բացառվել է միայն երեքի վերադարձը՝ Մարտուն Գրիգորյան, Բազմասեր Առաքելյան, Մուշեղ Պետոյան, որոնք արդեն ՀՀԿ-ացվել են: Նրանց մասին Ծառուկյանը շատ վատ է արտահայտվել՝ նրանք իրենց լավ չեն պահել ԲՀԿ նախկին առաջնորդի հեռանալուց հետո, այստեղ-այնտեղ վատաբանել են Ծառուկյանին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին