Կարևոր իրադարձություններ

ՍԱՍ-ի Արտակը ստիպված կլինի մրցակցության մեջ մտնել «Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանի հետ. «Ժողովուրդ»

18 Հունվար, 2017 08:05
ՍԱՍ-ի Արտակը ստիպված կլինի մրցակցության մեջ մտնել «Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանի հետ. «Ժողովուրդ»
Երեւանի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում: Վերջին տվյալներով՝ ՀՀԿ-ում հանգրվանած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ստիպված կլինի մրցակցության մեջ մտնել Արաբկիրում իրապես հեղինակություն ունեցող անձանց հետ:
 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ ընտրատարածքից պատգամավոր է առաջադրվելու Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանը: Նա, հիշեցնենք, բավական մեծ ձայներով թաղապետ ընտրվեց: Իսկ թե ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում որ ընտրացուցակով է առաջադրվելու որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու, առայժմ հնարավոր չեղավ պարզել: Ալբերտ Երիցյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին